Արդեն մի քանի օր է համացանցում տարածվել է տեղեկություն, ըստ որի ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով մաքսայինները թույլ չեն տվել ավտոբուսը շարունակի իր ճանապարհը։ Մի քանի ժամ մնալով սահմանին ավտոբուսի ուղևորները հետ վերաձարձան Հայաստան, իսկ ավտոբուսի վարորդը ձերբակալվել էր։ Այսօր առավոտյան հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ հունիսի 24-ին ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել:
Գրեթե բոլոր կայքերը գրում են այս տեղեկության մասին, բայց ոչ մի տեղ չի նշվում, թե կոնկրետ ինչ արգելված ապրանքի մասին է խոսքը։ Ուստի Vesti.am-ը փորձեց կապ հաստատել ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանի հետ, ով նշեց հետևյալը․ «Այս պահի դրությամբ աշխատում ենք այս ուղղությամբ և ներկա պահին շուրջ 18 էջից բաղկացած տեղեկատվական զեկույց ենք պատրաստում, որտեղ նշված կլինեն արգելված այն ապրանքների անունները, որոնք չի թույլարտրվի անցկացնել միջպետական սահմանով»։
Իսկ կոնկրետ ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում, թե որ արգելված բեռի մասին է եղել խոսքը, կներկայացնենք ավելի ուշ։