Foto

Զարեհ Սինանյան. «Իմ առաջին այցը կլինի Ռուսաստանի դաշնություն»

Հունիսի 21-ին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռուստակապի միջոցով ողջունել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված «Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» խորագրով գիտաաժողովի մասնակիցներին: Գիտաժողովն անց է կացվել Մոսկվայի «Պրեզիդենտ Հոթել»-ում՝ նշանավորելով Ռուսաստանի հայերի միության 20-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Ջերմորեն ողջունելով գիտաժողովի կազմակերպիչ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին և մյուս մասնակիցներին Զ. Սինանյանն ընդգծել է այդպիսի գիտաժողովի անցկացման կարևորությունը, ավելացնելով, որ քննարկվող հարցերի շրջանակը մեծապես հետաքրքրում է նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի նորաստեղծ ինստիւտուտին:

«Ռուսաստանը հադիսանում է Հայաստանի ռազմավարական դաշժնակիցը: Ռուսաստանի հայ համայնքը մշտապես մեր ուշադրության կենտրոնում կլինի և նրա հետ համագործակցությունը ուժեղ է լինելու»,- ասել է Զարեհ Սինանյանը:

Դիտաժողովի շրջանակներում քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի կազմավորման պատմության, ներկա դրության և հետագա զարգացման ուղղությունների տեսլականներին վերաբերվող հարցեր:

Գիտաժողովին մասնակցել և ելույթներ են ունեցել ՌԴ իշխանությունների, հայկական ազգային միավորումների, գիտական և փորձագիտական շրջանակների, բլոգոսֆերայի ներկայացուցիչներ: