Foto

Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում է

Հայ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ) հաղթանակով է մեկնարկել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում։ Հայ մարզուհին պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ մրցել է Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ։ Ինչպես հայտնում է Armsport-ը, Գրիգորյանը 5:0 հաշվով հաղթանակ է տոնել և դուրս եկել 1/4 եզրափակիչ։

Այս փուլում հայ մարզուհին մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ, մենամարտը կայանալու է հունիսի 26-ին։ Հունիսի 23-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ էին դուրս եկել նաև Արման Դարչինյանը (75 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։ Դարչինյանը պարտվել էր 1/8 եզրափակչում, իսկ Հովհաննիսյանը նվաճել էր 1/4 եզրափակչում հանդես գալու իրավունք։