Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 20-ին ընդունել է Ֆրանսիական «Լա Փոստ»-ի միջազգային ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Կրիստել Ժենեստին: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային ծառայությունների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրույց է ծավալվել Հայաստանում փոստային ծառայությունների ոլորտի զարգացման հեռանկարների և մոտեցումների վերաբերյալ, այդ թվում՝ հանրային ծառայությունների մատուցման և թվայնացման օրակարգի համատեքստում: Տիկին Ժենեստը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել «Լա Փոստ»-ի կողմից պետական ծառայությունների մատուցման առանձնահատկությունները:
Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել թեմայի առնչությամբ երկխոսությունը և քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցության բովանդակության և փոխադարձ հետաքրքրությունների հստակեցման դաշտում: