ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի տարածքում խոցված ամերիկյան ԱԹՍ-ի պատճառով թույլատրել է հարվածել Իրանին, բայց հետո չեղարկել է այդ գործողությունը, հայտնում է New York Times-ւ՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով հարվածները պետք է հասցվեին Իրանի ժամանակով 03,30-ին, որպեսզի հնարավոր լիներ խուսափել իրանցի զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում զոհերից: Սակայն գործողությունը չեղարկվել է վաղ պլանավորման փուլում: Անհայտ է, թե ինչու է Սպիտակ տունը հրաժարվել իր մտադրությունից: Կա՛մ ուղղակի փոշմանել է, կա՛մ բախվել է լոգիստիկ կամ ռազմավարական դժվարությունների հետ, հայտարարել է պարբերականը