ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Վահե Գրիգորյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 122-ը: Կողմ էր քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 22-ը: Մեկ քվեարթերթիկ ճանաչվել էր անվավեր:









