Foto

Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի Նարեկ Սարգսյանին. Հայկ Սարգսյան

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողներին ասել է, որ իր տեղեկություներով՝ Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին: Նա նշել է, որ Չեխիայի Արդարադատության նախարարությունն, իր տեղեկություններով, նման համաձայնություն չի տվել:
Հայկ Սարգսյանը նաև ասել է, որ հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում:

Նշենք, որ դատարանում շարունակվում է Հայկ Սարգսյանի գործի քննությունը, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: