Foto

Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իր լիազորությունները

ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները:

«Իմ ֆիզիկական զբաղվածությունն ուղղակի էլ ավելի է մեծանալու, և եթե դրան գումարում ենք Ազգային ժողովում ամենաերկար անվանումն ունեցող մշտական հանձնաժողովում իմ աշխատանքը և խորհրդարանական դիվանագիտության մեջ իմ ներգրավվածությունը, ապա օբյեկտիվորեն ես կարծում եմ, որ ստիպված եմ լինելու որոշ ընտրություն կատարելու», - ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է Մխիթար Հայրապետյանը։