Foto

Ինչու է ՌԴ դեսպանը հանդիպել Քոչարյանի հետ

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության կայքը:
Ավելի վաղ, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ հունիսի 13-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրա խոսքով` հանդիպումը կայացել է նախկին նախագահի գրասենյակում և տևել է մեկ ժամից ավելի: