Foto

Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջիններս բարձր որակով են կատարել վերադասի հրամանը:

Հիշեցնենք, որ Սիփան Սերժիկի Մելքոնյանը զոհվել է հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից: