Foto

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Վահագն Գևորգյանը

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները: Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն ըստ նախնական արդյունքների հավաքել է 8453 ձայն: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը հավաքել է 8058 ձայն:

Սասուն Գրիգորյանը հավաքել է 731, Արթուր Ղազարյանը՝ 139, Մանուկ Մկրտչյանը 435 ձայն: