Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 4-ին արտահերթ նիստ կանցկացնի, որպեսզի լիովին սպառի լիագումար նիստի օրակարգը։ Նման առաջարկությամբ Ազգային ժողովում հանդես է եկել խորհրդարանի «Իմ քայլը» դաշինքի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես առաջարկում եմ հունիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնել, որը կտևի ժամը 18.30-20.00-ն, քանի որ կան բազմաթիվ հարցեր։ Օրակարգում 8 հարց է մնացել»,- պարզաբանել է Սիմոնյանը։
Այս առաջարկությունն արժանացել է խորհրդարանականների հավանությանը։ 80 պատգամավոր «կողմ» է քվեարկել Սիմոնյանի առաջարկին, 8-ը՝ «դեմ», ևս 4-ը ձեռնպահ է մնացել։









