Foto

Այսօր մեկնարկում է ԱՄՆ նախագահի պետական այցը Մեծ Բրիտանիա

Ժամեր անց մեկնարկում է Միացյալ Նահանգների նախագահի եռօրյա պետական այցը Մեծ Բրիտանիա, որի ընթացքում Դոնալդ Թրամփը հանդիպելու է արքայական ընտանիքի անդամներին, ճաշելու է թագուհի Եղիսաբեթ երկրորդի հետ՝ Բուքինգհեմյան պալատում, ինչից հետո մասնակցելու է իր պատվին կազմակերպվող պետական ընդունելությանը:
 
Թրամփի այցը ուշադրություն է գրավել հատկապես այն պատճառով, որ ներկայումս Միացյալ Թագավորությունը Եվրամիության հետ բարդ բանակցությունների փուլում է՝ Միությունից դուրս գալու հարցի՝ Brexit-ի շուրջ, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն էլ հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական է ներկայացնելու: