Foto

Նուր Սուլթանում սկսվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Չորեքշաբթի Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սկսվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։

Հանդիպմանը մասնակցում են նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները։ Համաժողովի մասնակիցներին դիմավորել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

Միության երկրների ղեկավարները կմասնակցեն նեղ եւ ընլայնված ձեւաչափերով նիստին։

Ներկա նիստը զուգադիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ եվրասիական ինտեգրման գաղափարի 25 եւ ԵՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման 5 ամյակներին։ Հրավիրված է Մոլդովայի նախագահը՝ որպես դիտորդ պետության ղեկավար, ինչպես նաեւ Տաջիկստանի նախագահը՝ որպես պատվավոր հյուր, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Բարձրագույն խորհրդի անդամները կամփոփեն հնգամյա աշխատանքի արդյունքները եւ կնշեն առեւտրի, տնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, սոցիալական քաղաքականության ոլորտներում ընդլայնված փոխգործակցության խնդիրները։

Ստորագրման է պատրաստվել ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության նախագիծը։ Կհաստատվեն անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական ռազմավարության հիմնական կողմնորոշիչները, մի շարք այլ փաստաթղթեր ապրանքների եւ սպասարկումների շուկաների ազատականացման, թվային տնտեսության ոլորտում համագործակցության մասին։