Foto

ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը. փոխնախարար

Լյուստրացիան ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ ՄԻԵԴ-ի գնահատմամբ, որովհետև ընթացակարգային երաշխիքներ չի ապահովում լյուստրացիայի ենթարկվող անձի համար: Այս մասին ԱԺ-ում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ ասել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

 «Ինչպես ՄԻԵԴ-ը, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը, չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը և դիտարկում են որպես հիմնական դատավարական ընթացակարգային իրավունքները սահմանափակող: Նրանք խորհուրդ չեն տալիս պետություններին դիմելու լյուստրացիայի գործընթացին, փոխարենն այսօր ավելի ու ավելի կիրառելի է համարվում վեթինգի գործընթացը, որը դատավարական երաշխիքների տեսանկյունից ավելի ընդունելի է վերոնշյալ կառույցի փիլիսոփայության տեսանկյունից»,-ասել է նա: