Foto

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի բողոքի ցույց է ունեցել (ֆոտոշարք)

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունեցել ՝ ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին հայտնում է «life.ru»-ն: Ցույցը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության երիտասարդական ասոցիացիան։ Նրանք Անկարայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը և դադարեցնել միջամտել հարևան ազգերի գործերին։  

Դեսպանատան շենքը հսկել են հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները և ոստիկանները:

Ամբողջ աշխարհի հայերն ապրիլի 24-ին նշում են իրենց համար ողբերգական այդ օրը՝ հարգելով Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ ժամանակ, մարդկության ժամանակակից պատմության առաջին զանգվածային ջարդերի  ընթացքում՝ ազգային հողի վրա սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ:

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=o-q59rJoRHQ