Foto

Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ջորջ Քլունիի լուսանկարը

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը ՖԲ իր պաշտոնական էջում  հրապարակել է Ջորջ Քլունիի լուսանկարը և մեկնաբանել այն հետևյալ կերպ.

«Իմ ամենասիրելի դերասաններից մեկը՝ Ջորջ Քլունին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգել զոհերի հիշատակը:

Երկար և դժվար պայքարի արդյունքում հնարավոր դարձավ իրերն իրենց անունով կոչել: Համաձայն  լրատվական աղբյուրների՝ շաբաթ օրը տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային երկրորդ ֆորումի ընթացքում Քլունին ասել է՝ «Դուք չեք կարող ժխտել այն, ինչ եղել է»:

Vesti.am