Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․
Հարգելի համաքաղաքացիներ,
մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում կկատարվեն փոփոխություններ:
Ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00-ն:
Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի:









