Foto

ԵԱՏՄ միասնական տարադրամի կարիքը չկա. Տ. Վալովայա

ԵԱՏՄ-ում միասնական տարադրամ ներդնելու կարիք չկա, գտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:

«Դա մեզ հիմա ոչ մի տնտեսական առավելություն չի տա»,- ասել է Վալովայան մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով դա հիմնականում քննարկվում է լրագրողական մակարդակում: 

«Ես հասկանում եմ, թե ինչու են դա քննարկում: Մեզ համեմատում են, ինքներս էլ համեմատվում ենք Եվրուպական միության հետ, և բոլորին թվում է, թե տնտեսական միությունը պետք է նաև տարադրամային միության գնա: Մենք պետք է անպայման ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում սովորելով նրա սխալների վրա ր հասկանալ, թե որտեղ ենք տարբերվում միմյանցից»,- ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի անդամը: