ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը 2018-ին ավելի քան հինգ միլիոն դոլարի հիպոթեքային վարկ է ձևակերպել։ Այս մասին վկայում է Կառավարական էթիկայի վարչության՝ նախագահի ֆինանսական գործերի մասին հաշվետվությունը վկայակոչելով, հաղորդում է Reuters-ը։
Հաշվետվությունում նշված է բանկից 5-52 մլն դոլարի հիպոթեքային վարկ ձևակերպելու մասին։
Նշվում է, որ Թրամփի որդիները Ֆլորիդայում նախագահի քրոջից տուն են գնել՝ 18․5 մլն դոլարով։ Տուն գնելու համար վարկի գումարը կազմել է 11․2 մլն դոլար։