Արմավիրի մարզի Տարոնիկ և Արշալույս համայնքի բնակիչները այսօր փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արշալույսի բնակիչ Էլյա Միրզախանյանը: Նա նշեց, որ դժգոհությունը կապված է գյուղապետերի աշխատանքի հետ և այսօր ոստիկանների հետ բախում է եղել, որից հետո ճանապարհը բացել են:
Նա նշեց, որ թեև Արշալույսի համայնքի ղեկավարի Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են, սակայն ոչ թե պաշտոնակատարն է համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում, այլ հենց նույն անձը՝ Գրիգորյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: