Foto

Ստվերի կրճատման հաշվին 129 մլն դոլարով ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մեկ տարվա ընթացքում տարբեր ոլորտներում կատարված մի շարք աշխատանքների 100 փաստը։

«Ամփոփելով տնտեսական իրավիճակի և տնտեսական հեղափոխության մասին, ես արձանագրում եմ այս կերետերի շրջանակներում, որ տնտեսական հեղափոխության մեկնարկային փուլը տրված է շատ ավելի հաջող քան կանխատեսվում էր։ Եվ մեր խնդիրը հետևյալն էր․ մենք այս տարի պետական բյուջեի եկամտային մասը 62 մլրդ գերակատարում ենք, դա 129 մլն ԱՄՆ դոլար էր։ Մենք ստվերի կրճատման հաշվին 129 մլն դոլարով ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտները, մեկ տարվա արդյունքներով։  Մենք նախընտրեցինք բիզնեսին մոտավորապես 350 միլիոն վերադարձնել, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ծավալեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։