Վրաստանի Էլեկտրամատակարարման համակարգի առևտրային օպերատորի (ESCO) տվյալներով, երկիրն սկսել Է ԷլեկտրաԷներգիա արտահանել Թուրքիա և Ռուսաստան: Արտահանումն սկսվել Է մայիսից, և դրա օրական ծավալն այսօրվա դրությամբ կազմում Է 2,78 մլն կիլովատ-ժամ՝ Թուրքիա և 2,61 մլն կիլովատ-ժամ՝ Ռուսաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նշվում Է, որ արտահանումն սկսելը կապված Է վրացական հիդրոԷլեկտրակայաններում ԷլեկտրաԷներգիայի թողարկման ավելացման հետ:
Կանխատեսումային հաշվեկշռի համաձայն, որը հաստատվել Է Էկոնոմիկայի նախարարության կողմից, այս տարի Վրաստանից պլանավորվում Է մինչև 700 մլն կիլովատ-ժամ ԷլեկտրաԷներգիայի արտահանում, ինչը չորս անգամ պակաս Է ներմուծումից: Վրաստանում ԷլեկտրաԷներգիայի ներմուծում հարկավոր չի լինի միայն մայիս-հուլիսին: