Թուրքիան դատապարտում է Գուրգեն Յանիկյանի վերահուղարկավորումը Եռաբլուրում: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք խստորեն դատապարտում ենք 1973 թվականի հունվարի 27-ին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեթ Բայդարի և հյուպատոս Բահադիր Դեմիրի սպանությունների համար պատասխանատու հայ ահաբեկիչ Գուրգեն Յանիկյանի վերահուղարկավորումը Երևանի ռազմական գերեզմանատանը»,- նշում է թուրքական դիվանագիտական գերատեսչությունը` հավելելով․ «Դաժան ահաբեկչի հերոսացումը հավասարազոր է ահաբեկչության գաղափարների տարածմանը և իր բնույթով հանցագործություն է»: