Foto

ԱՄՆ-ը ավիակիր խումբ կուղարկի դեպի Իրանի ափերը

Մայիսի 2-ին ուժի մեջ է մտել Իրանից նավթի գնման ԱՄՆ սահմանած ամբողջական արգելքը: Եթե նախկինում ութը երկիր դեռ կարող էին գնել այն, ապա հիմա դրանք էլ կարող են հայտնցել ամերիկյան պատժամիջացների տակ:

Միաժամանակ Միացյալ Նահանդները Իրանի ափերն են պատրաստվում ուղարկել ռազմածովային ուժերի հարվածային խումբ «Աբրահամ Լինկոլն» ավիակրի գլխավորությամբ և ռմբակոծիչների մարտավարական խումբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը:

Նրա խոսքով դա արվում է, Իրանին հստակ ազդակ հասցնելու նպատակով, որ Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների շահերի դեմ յուրաքանչյուր հարձակում ուժեղ հակահարված կստանա: Միաժամանակ Բոլթոնը նկատել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի: