Երեկ Կենդանաբանական այգու դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ Կենդանաբանական այգու տնօրենի և պահանջում էին վերջինիս հրաժարականը։ Ներկաներից՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը նշել էր՝ ըստ շրջանառվող լուրերի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը քաղաքապետարանից և բնապահպանության նախարարությունից հովանավոր ունի: «Խոսակցություններ կան, որ բնապահպանության ներկա նախարարն է իր մեջքին կանգնած է, իր մոտ ինչ-որ բիզնես ունի»,- ընդգծել էր Արտյոմ Վարդանյանը:
Ժամեր անց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ հերքող հայրարարությամբ, որտեղ նշել էր․ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»: Սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ, այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով»:
Արդյոք հիմնավոր փաստեր կա՞ն նման հայտարարության համար, Vesti.am-ի հարցին ի պատասխան «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն ասաց․«Ես հիմնավոր չեմ ասել, ասեմ՝ ըստ շրջանառվող լուրերի, կան նման խոսակցություններ, որ նախարարը Ռուբեն Խաչատրյանը մեջքին է կանգնած և նրանք համատեղ բիզնես ունեն։ Շատ ուրախ եմ, որ պարոն նախարարը հերքել է այդ ամենը, այն որ Խաչատրյանին չեն հովանավորում և չունեն համատեղ բիզնես, թե չէ կարծում եմ՝ դա խայտառակ մի բան կլիներ, որ կենդանասպանի մեջքին նախարարը կանգներ։ Ես նախարարի դեմ ոչ մի բան չունեմ, ոչ էլ պատրաստվում եմ ինչ որ մեկից ներողություն խնդրել։ Ավելին՝ զրպարտելու մտադրություն չեմ ունեցել, ասել եմ՝ ըստ շրջանառվող լուրերի։ Անգամ ԱՄՆ-ում են խոսում այդ մասին, որ անիմաստ է իմ պայքարը Ռուբեն Խաչատրյանի դեմ, որոհետև իր մեջքին կանգնած են շատ հզոր մարդիկ։ Ինտերնետում շատ լուսանկարներ կան, որ նրանք ընկերներ են և այլն, և այլն։ Հնարավոր է ժամանակին իրենք ընկերներ լինեին՝ դա իրենց իրավունքն է, բայց որ նախարարը հերքեց ասելով, որ նա ոչ մի կապ չունի դահիճ ևկենդանասպան Ռուբեն Խաչատրյանի հետ դա լավ է։ Իսկ ինչ վերաբերում է Ռուբեն խաչատրյանին, ապա ասեմ՝ ես անձամբ ու շատրեն ինձ հետ կշարունակնենք պայքարը, որ Հայաստանի Կենդանաբանական այգու տնօրենը լինի խելացի մարդ, այլ ոչ թե կենդանասպան»։