Նախնական տվյալներով՝ Վրաստանի Էներգահամակարգում վթարային անջատման պատճառը եղել Է ուժեղ քամին: Այդ մասին հայտարարել Է «Վրաստանի պետական Էլեկտրահամակարգի» կառավարող խորհրդի անդամ Գեորգի Ամուզաշվիլին Առաջին ալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իմերեթի» Էլեկտրահաղորդման գծի վթարային անջատումը տեղի Է ունեցել մայիսի 2-ին Թբիլիսիի ժամանակով 18:11-ին: Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել Թբիլիսիում եւ Վրաստանի մի քանի տարածաշրջաններում: Երկու ժամ անց ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը վերականգնվել Է երկրի ամբողջ տարածքում:
«Նախնական տվյալների համաձայն՝ վթարն առաջացել Է սաստիկ քամուց: Դրա հետեւանքով համակարգում անջատվել են երկու ուժային ԷլեկտրաԷներգետիկական տարրեր, եւ միացել Է հակավթարային ավտոմատիկան: Դրանից հետո ԷլեկտրաԷներգիայի սպառումը 30 տոկոսով սահմանափակվել Է»,- հայտարարել Է Ամուզաշվիլին: Նրա խոսքով՝ պատահարի պատճառները մանրամասնորեն կուսումնասիրի հատուկ հանձնախումբը, հաղորդել Է Sputnik-ը:









