Ապրիլի 29-ին կայացել է ՌԴ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով հանձնաժողովի հոբելյանական Ընդհանուր ժողով, որը նվիրված էր այդ կառույցին Ռուսաստանի անդամակցության 65 և Համաշխարհային մշակութային և բնության ժառանգության կոնվենցիային միանալու 30 ամյակին:
Հանդիպման մասնակիցների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանների առջև իր ելույթում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցությունն անվանել է «փոխհարստացման օրինակ»: ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է 2019 թվականաի մեծ նշանակությունը, որը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Բնիկ ժողովուրդների լեզուների միջազգային տարի:
Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: