Foto

Գազի գնի թանկացում չենք ունենալու․ Գարեգին Բաղրամյան

«2019 թվականին բանակցել ենք և արդեն կա որոշակի պայմանավորվածություն, որ գազի գնի թանկացում չենք ունենալու»-այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց Հասարակության ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով` այժմ քնմարկվում է 4-5 տարվա համար նախատեսված մոդել` որի համար ռուսական գազպրոմը խումբ է ձևավորելու, որպեսզի համատեղ քննարկումներ լինեն և վերջնական մոտեցումները դրվեն նաև հանրային քննարկման:

Անդրադառնալով նրան, թե սահմանային գնին սահմանված 15 դոլարի տարբերությունը կարող է քննարկումների արդյունքում փոխհատուցվել գազպրոմի ծախսերի և եկամուտների հաշվին, Գարեգին Բաղրամյանը նշեց.

«Միայն դրա չէ, նաև դրա հաշվին է փոխհատուցվելու: Երբ մոդելային ծրագրի քննարկումը կավարտենք , հաշվարկները և բոլոր մոտեցումները կդնենք հանրային քննարկման, բոլորը տեղյակ կլինեն, հետո միայն կոնկրետ որոշումներ կիրականացվեն»,- ասաց նա: Թե երբ կավարտվեն բանակցությունները, Գարեգին Բաղրամյանը հստակ ժամկետ չնշեց` ասելով, որ չգիտի նույնիսկ թե ռուսական խումբը երբ կժամանակի քննարկումների համար:

Աղբյուր՝ Lurer.com