Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ, ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի և Մոսկվայի կառավարության աջակցությամբ Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում այսօր՝ ապրիլի 24-ին կանցկացվի «104-րդ գարունը» խորագրով հուշ երեկո՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Կոտորվեց ավելի քան մեկուկես միլիոն հայ: Ողջ մնացած հայ ազգաբնակրությունը իր պատմական հայրենիքից արտաքսվեց՝ ենթարկվելով բռնի տեղահանությունների, ոչնչացվեցին հայ ժողովրդի հոգևոր մշակույթի և պատմական բազմաթիվ հուշարձանները:
Հայող ցեղասպանության փաստն ընդունվել է ավելի քան 30 երկրների խորհրդարանների, մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից:
Ռուսաստանի Դաշնության կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական դատապարտումը արտահայտված է 1995 թ. ապրիլի 14-ի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի կողմից ընդունված հայտարարության մեջ և Պետդումայի 2001 և 2015 թվականների հայտարարություններում:
2019 թվականի ապրիլին ՌՀՄ տարածաժրջանային և տեղական բաժանմունքների կողմից կազմակերպվում են բազմաթիվ միջացառումներ ամբողջ երկրում, որոնց գագաթնակետը կլինի Մոսկվայում կազմակերպված հուշ երեկոն և Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգային ծրագիրը:
Երեկոյին կմասնակցեն պետական իշխանության, դիվանագիտական կորպուսի, հոգևորականության, հասարակական կազմակերպությունների և ուսանողության ներկայացուցիչներ:
Համերգային ծրագրում կհնչեն դասական ստեղծագործություններ՝ Ռուսաստանի պետական ակադեմիական կապելայի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, հանրաճանար դաշնակահարուհի Մարիա Համբարյանի, «Կանտուս Ֆիրմուս» կամերային նվագախմբի, Մոսկվայի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սաների կատարմամբ: