Իրաքի Ազգային կրոնական խորհրդի նախագահ շեյխ Յուսիֆ ալ Նասրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրի «իր արարքների համար»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, գրում է asbarez.com-ը:
Ապրիլի 17-ին ալ Նասրին հանդիպում է ունեցել Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ: Հոգևորականը հանդիպման ժամանակ դատապարտել է Օսմանյան կայսրության իրագործած «անմարդկային ոճիրը»՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել իրենց իսկ սերունդի անունից:
Հանդիպմանը ներկա այլ հոգևոր առաջնորդները ևս զրուցել են ՀՀ դեսպանի հետ՝ խոսելով Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների միջև համագործակցությունն ամրապնդելու իրենց ջանքերի մասին և ընդգծելով հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրաքի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերը: