Դեռեւս ապրիլի 6-ին Վաշինգտոնում ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամը հայտարարել էր, որ Event Horizon Telescope-ը (EHT, Իրադարձությունների հորիզոնի աստղադիտակ) սեւ խոռոչների ուսումնասիրությունների արդյունքում սենսացիոն բացահայտում է գրանցել, եւ ապրիլի 10-ին հնարավոր է հրապարակվի «սեւ խոռոչի» առաջին լուսանկարը։
Հետազոտողներն ու եզրակացությունները
«Իրադարձությունների հորիզոնի աստղադիտակ» նախագիծը մեկնարկել է 7 տարի առաջ միակ նպատակով՝ ուսումնասիրելու սեւ խոռոչը։
Նախագծում աշխատում է 200 գիտնական ամբողջ աշխարհից։
Առաջին լուսանկարը ստեղծելու համար գիտնականները միավորել են աշխարհում գործող ռադիոաստղադիտակային ափսեները եւ բոլոր հետազոտությունները կատարվում են վիրտուալ տարբերակով։
Գիտնականներն առանձնացնում են երկու սեւ խոռոչներ։ Առաջինն անվանում են Սագիտարիուս Ա։ Այն տեղակայված է երկիր մոլորակից 26 հազար լուսային տարի հեռավորության վրա, չորս անգամ մեծ է Արեգակից եւ տեղակայված է Ծիր կաթին գալակտիկայում։
Ի՞նչու է սենսացիա
Սեւ խոռոչն անհնար է նկարել որպես սովորական օբյեկտ, քանի որ գրավիտացիոն ձգողականությունն այնքան ինտենսիվ է, որ որեւէ նյութական բան եւ նույնիսկ լույսի արագությամբ շարժվող օբյեկտները, այդ թվում՝ հենց լույսի քվանտը չեն կարող «լքել» այն։
Սակայն հնարավոր է դարձել լուսանկարել սեւ խոռոչի իրադարձությունների հորիզոնը՝ հենց այն «անվերադարձի» սահմանը, որտեղից սեւ խոռոչը կլանում է ամեն ինչ՝ լույսը, մոլորակները, աստղերը, փոշին, էլեկտրամագնիսական ցանկացած ճառագայթ։
Ավելի վաղ Նիդեռլանդներում Նեյմեգանի համալսարանի գիտնականների խումբը պատկերել էր սեւ խոռոչի մինչ օրս ստեղծված ամենաիրական 3D մոդելր։
Երկրորդը կոչվում է M87, երկրից հեռու է 54 միլիոն լուսային տարի, Virgo A գալակտիկայի հարեւանությամբ է եւ գերազանցում է Արեգակը 3,5 միլիարդ անգամ։
Ամենատարածված տեսություններից մեկը
Կա մի տեսություն, որի համաձայն սեւ խոռոչները երկու նեյտրոնային աստղերի բախումների եւ միաձուլման արդյունք են: Սթիվեն Հոքինգն այն կարծիքին էր, որ նման բախումից ծնվում է արագ պտտվող գերզանգվածային նեյտրոնային աստղ, որը հետագայում փլուզվում է՝ առաջացնելով սեւ խոռոչ: Նրա կարծիքով, սրանք աննախադեպ խիտ օբյեկտներ են եւ այնքան ուժեղ գրավիտացիոն դաշտեր ունեն, որ չեն կարող դուրս թողնել ոչ մի բան, այդ թվում՝ աստղեր, գազ, փոշի եւ լույս։ Եվ հենց այն պատճառով, որ սեւ խոռոչները ներս չեն թողնում լույսը, դժվարանում է դրանց ուսումնասիրությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: