«Եվրոպայում արդեն զգում են Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության արդյունքները: ԱԳ շրջանակում իրականացվող բազմաթիվ նախագծեր վկայում են հակառակի մասին: ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրերը, վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ աշխատանքները հանդիսանում են համագործակցության վառ օրինակ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի շահերը»,- Երևանում ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Սվիտալսկին հավելեց, որ ԱԳ ինչպես հարավային ուղղությունը, այնպես էլ արևելյան ուղղությունը կարևոր հենարաններ են ԵՄ-ի համար:
Պյոտր Սվիտալսկին նշեց նաև կրթության ոլորտում համագործակցության կարևորությունը։
«Խնդիրներից մեկը, որի ուղղությամբ ԵՄ-ն կաշխատի ԱԳ շրջանակում ժողովրդագրության հարցեր են: Այդ հարցով մենք պատրաստ ենք առաջարկներ լսել», - ասաց նա:









