Աշխարհահռչակ Apple-ին պատկանող Beats ապրանքանիշը ներկայացրել է Powerbeats Pro ականջակալները, որոնք ըստ էության, AirPods-ի սպորտային տարբերակն են: Այս անլար ականջակալներն ավելի կիպ են նստում ականջներին, չեն ընկնում ակտիվ շարժումների ժամանակ և ավելի տարողունակ մարտկողներ ունեն:
Միացյալ Նահանգներում նոր ականջակալները վաճառքի կհանվեն մայիս ամսից, մոտավորապես 250 դոլար արժեքով: