Foto

Կարմիր քարտ՝ «Այաքսի» պաշտպանին․ տեսանյութ

Ամստերդամի «Այաքսի» մարոկկացի պաշտպան Նուսաիր Մազրաուին կոպիտ խաղով է առանձնացել «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ Հոլանդիայի առաջնության 27-րդ տուրի խաղում: 55-րդ րոպեին 21-ամյա ֆուտբոլիստը ոտքի հարվածով տապալել է ՊՍՎ-ի պաշտպան Խոսել Անխել Տասենդեին: Հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կույպերսը սկզբում դեղին քարտ է ցույց տվել Մազրաուիին, սակայն VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո նրան հեռացրել է դաշտից: