Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ագրոբիզնեսը։
Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում կարելի է ձեռք բերել անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերութան և ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաև կաթի մթերման կայաններ։
Ծրագրի պայմաններն են`
• 4 % տարեկան տոկոսադրույք,
• մինչև 8 տարի մարման ժամկետ,
• 20 % կանխավճար։
Սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին լիզինգը կտրամադրվի 0 % տոկոսադրույքով:
Մանրամասները` տեսանյութում:









