Foto

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում․ տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո․

«Հարգելի՛ գործընկերներ,

ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ քննարկումների համար, և թույլ տվեք արձանագրել, որ իմ տպավորությունները, ընդհանուր առմամբ, այս քննարկումներից հետևյալն են. եթե մի կետը վերցնենք կառավարության ծրագրի քննարկումը և մյուս կետը վերցնենք այս զեկույցի քննարկումը, մենք միասին, այնուամենայնիվ, նոր փուլ ենք թևակոխում և սկսում ենք իսկապես բովանդակային, երկարաժամկետ, ռազմավարական քննարկումների ոճով աշխատել, ինչը շատ լավ է: Իհարկե, բացի 1-2 դրվագից, որոնք այս մեր թեմայի քննարկման հետ կապ չունեին, ես շատ բարձր եմ գնահատում քննարկման որակը: Ձեր թույլտվությամբ ես պատգամավորների և խմբակցությունների բարձրացրած մի քանի հարցերի անդրադառնամ․․․»: 

Մանրամասները՝ տեսանյութում։