Foto

Իրանահայ. «Հայերը միշտ հաղթել են ու հիմա էլ կհաղթեն»

Թեհրանում ծնված և մեծացած Թաքուշ Շահբազյանն այս անգամ հատուկ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար է այցելել Հայաստան:

Ինչպես այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Vesti.am-ի հետ զրույցում ասել է նա՝ մի քանի անգամ եղել է հայրենիքում, բայց իր երազանքն էր ապրիլի 24-ին Հայաստանում լինելը.

-Եկել ենք մասնակցելու Եղեռնի 101-րդ տարելիցի միջոցառումներին, լինելու հայերի կողքին,-ասել է նա:

Խոսելով Ադրբեջանի՝ Ղարբաղի վրա ապրիլյան հարձակումների մասին՝ Թաքուշ Շահբազյանն ասել է, որ հայերը միշտ էլ հաղթելու են.

-Մեր հայերը միշտ հաղթել են ու հիմա էլ կհաղթեն, հաղթությունը մերն է: Փա՛ռք Աստծո, Հայաստանը ոտքի է կանգնել ու ողջ հայությունն իր կողքին է,-նշել է նա:

Vesti.am