Foto

Նիկոլ Փաշինյան․ Այս տարի մենք ունենալու ենք հավելյալ 40 հազար տոննա լոլիկի պահանջարկ

«Շուկայում 70 հազար տոննա կաթի կարիք կա՝ ընդհուպ լիտրի դիմաց 190 դրամ գնով։ Նույն կերպ, երկրում տարեկան 600 հազար գլուխ գառան պահանջարկ կա։ Ամիսը 50 հազար գլուխ գառան դեֆիցիտ ունենք։ Ներքին սպառման առումով, այս տարի մենք ունենալու ենք հավելյալ 40 հազար տոննա լոլիկի պահանջարկ։ Այդ ոլորտում հսկայական ներդրումներ են արվել։ Այս տարի ունենալու ենք 55 հազար տոննա թարմ բանջարեղենի արտահանման պահանջարկ, 15 հազար տոննա սեղանի խաղողի հավելյալ պահանջարկ, 15 հազար տոննա գինու խաղողի պահանջարկ»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր է ներդրվելու, այն իրականացվելու է 6 մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր։ Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները։