Foto

Իվան Վոլինկին. «Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների միջև»

Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների միջև, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այս մասին ասել է Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը.

-Այստեղ հավասարության մասին բոլորովին խոսք չկա, որովհետև Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր, դրանք լրիվ տարբեր մակարդակներ են ու հավասարության ոչ մի նշանի մասին խոսք լինել չի կարող,- ասել է դեսպանը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ու դրանց հնարավոր վատացման մասին՝ վերջին իրադարձությունների ֆոնին, դեսպանն ասել է, որ այժմ գերակշռում են հույզերը, բայց ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները շատ դժվար է սասանել.

-Այո, կարող են ինչ-որ վիրավորանքներ, թյուրըմբռնումներ լինել, բայց դա բոլորովին չի նշանակում, թե ռուս-հայկական հարաբերությունները մեկ այլ փուլ կանցնեն: Մենք հրաշալի հարաբերություններ ունենք, մեր պետությունների ղեկավարները մշտական շփումների մեջ են, և այդպես կլինի միշտ,-ասել է Վոլինկինը:

Vesti.am