Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 20-ին ստանձնել Է հանրապետության նախագահի պաշտոնը: Խորհրդարանի պալատների` մարտի 20-ին կայացած համատեղ նիստում Տոկաևը նախագահի երդում Է տվել երկրի ժողովրդին: Նա Ղազախստանի նախագահ Է դարձել ընտրված նախագահի լիազորությունների մնացած ժամանակահատվածում, որը լրանում Է 2020 թվականի ապրիլին:
Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի լիազորություններն ընտրված նախագահի պաշտոնաթողության դեպքում Սենատի նախագահին են անցնում Ղազախստանի ժողովրդին նրա երդում տալու պահից:
Նա արդեն հասցրել է հայտարարել, որ երկրի մայրաքաղաք Աստանան հարկավոր է անվանափոխել Նուրսուլթան: