Իրանական գազի՝ Հայաստանով տարանցման հարցի վերաբերյալ կա հետաքրքրություն, և այդ հետաքրքրությունը միանման, միատեսակ չէ: Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իրան կատարած այցից առաջ ես հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի գործընկերների հետ, տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու Իրանում, որովհետև կարևոր է նաև նրանց դիրքորոշումը: Քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են, կշարունակվեն, քանի դեռ չենք եկել դրական կամ բացասական եզրակացության»:
Ինչ վերաբերում է հիպոթեքային վարկերին, ապա ըստ վարչապետի 2019 թվականի փետրվարին 2018 թվականի փետրվարի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով։
Նրա խոսքով՝ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ փետրվարը փետրվարի նկատմամբ։









