Ներքին սպառողի համար գազի գինն անփոփոխ թողնելու համար ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության բանակցություններն ընթացքի մեջ են:
Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել եմ՝ հենց նոր տեղեկատվություն ունենանք, կկիսվենք»,-ասաց Ավինյանը:
Նա շեշտեց՝ գործընթացը շարունակական է և աշխատատար:









