Foto

Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը 364 միլիոն դոլար է կազմել

Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը 364 միլիոն դոլար է կազմել։ Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, սա աննախադեպ արդյունք է՝ սկսած 1991 թվականից, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց։

Խոսելով Հայաստանի հետ առևտրի մասին՝ Հայաստանում Իրանի առևտրային հարցերով կցորդ Մոհսեն Ռահիմին նշել է, որ անցյալ տարի Հայաստան իրանական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 269 միլիոն դոլար, ինչը ամենաբարձր ցուցանիշն է անկախություն ձեռք բերելուց հետո։