Foto

Մայք Փոմփեոն Բրյուսելում բանակցել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանելով Բրյուսել, հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերիի հետ:

Փոմփեոն Բրյուսել է այցելել Վարշավայից, որտեղ անցկացվեց Մերձավոր Արևելքի խնդիրներին՝ հիմնականում Իրանին վերաբերող միջազգային համաժողով: Այդ համաժողովում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Եվրամիությանը մեղադրել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու փորձերի մեջ:

Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ գումարված Վարշավայի համաժողովին չէին մասնակցել: