Foto

Կառավարությունը և ԿԲ-ն պետք է լրջորեն համագործակցեն վարկերի տոկսադրույքների նվազեցման համար

Կառավարությունը և Կետրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն՝ վարկերի տոկսադրույքների նվազեցման ռազմավարության ու քաղաքականության վերաբերյալ, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով Ազգային ժողովն ու Արդարադատության նախարարությունն էլ անելիք ունեն: Ես ԱԺ-ում իմ ելույթում ասացի, որ Կենտրոնական բանկի այսօրվա մոտավոր հաշվարկներով մոտ 300 մլրդ դրամ գտնվում է բանավեճային փուլում: Եվ այդ գումարը ոչ մեկինը չէ, որովհետև դատական համակարգը ժամանակին լուծումը չի տալիս՝ կամ այս կողմն է, կամ այն: Չնայած այդ գումարի առնվազն կեսի վերաբերյալ բանավեճ չկա: Եվ մենք բանկիրների հետ նախորդ տարեվերջին ոնեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ նրանք օրենսդրական լուծումներ կառաջարկեին, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Ինչու է սա կարևոր քննարկվող հարցի համատեքստում, որովհետև 300 մլրդ դրամի գտնվելը ֆինանսական շուկայում հնարավորություններ կստեղծի տոկոսների նվազեցման համար»,- ասաց Փաշինյանը: Նա հանձնարարեց այս հարցով մեխանիզմներ մշակել ու ներկայացնել ԱԺ: