Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության մրցունակության առումով չափազանց կարևոր է համարում վարկերի հասանելիությունը: Այդ մասին ՀՀ վարչապետն ասաց Ազգային ժողովում՝ պատգամավորներին ներկայացնելով ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:
«Նկատի ունեմ տոկոսադրույքների շարունակական նվազումը և ֆինանսական կայունությունը: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը կկարողական արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:









