Դամասկոսում պայթյուն Է որոտացել Ադավի շրջանում, որտեղ գտնվում Է Ռուսաստանի դեսպանատունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA պետական գործակալությունը: ԶԼՄ-ներում տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն:
Ըստ SANA-ի տեղեկատվության, պայթել Է ինքնաշեն սարք, որը տեղադրված Է եղել մեքենայում: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









