Հայաստանի կառավարությունը հաստատեց Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը։ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ հայեցակարգը համապատասխան օրենսդրական հենք կստեղծի ջրային ռեսուրսների բնագավառում ջրախնայող արդիական տեխնոլոգիաների ներդրման համար:
«Հայեցակարգը հիմք կհանդիսանա նաև տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը»,- ասաց նա:









