Foto

Վեց ամիս հետո կարելի էր բավականին գումար հետ բերել պետբյուջե և խուսափել նոր հարկատեսակ մտցնելուց. Past.am

«Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը դեմ է, որ 5% շաքար պարունակող հյութերի ակցիզային հարկը բարձրանա: Նրա կարծիքով, այն կհարվածի տեղական արտադրողի գրպանին: Ինչ վերաբերում է Հայաստանում նման ըմպելիքներ արտադրող խոշոր ընկերություններին, ապա, ըստ նրա, ակցիզային հարկի բարձրացումից նրանք չեն տուժի, քանի որ հիմնականում գերշահույթով են աշխատում, բայց տեղական փոքր ընկերությունները կարող են լրացուցիչ խնդիրների առջև կանգնել և անգամ փակվել:

«Այդ ամենի պատճառով փոքր ընկերությունները խոշորների հետ մրցակցելու դժվարություններ կունենան: Այսինքն, 5% շաքար պարունակող հյութերի ակցիզային հարկը բարձրացնելով՝ միանշանակ է, որ չենք կարողանալու խնդիր լուծել, քանի որ այն մրցակցության դաշտում լուրջ լարվածություն կառաջացնի: Եվ չի բացառվում, որ շատ ընկերություններ պարզապես այդ լարվածությանը չդիմանան»,– ասաց Ս. Գրիգորյանը:

Խոսքը բոլոր տեսակի հյութեր արտադրող ընկերություններին է վերաբերում, որոնք բնական, ոչ գազավորված կամ գազավորված ըմպելիքներ են արտադրում, որոնք 5% և ավելի շաքար են պարունակում: Թե ինչպես է այս շեմը սահմանվել, նախաձեռնության համակարգողը չգիտի, բայցև կարծում է, որ տոկոսային շեմը սահմանելիս կարելի էր հաշվի առնել տեղական արտադրողի կարծիքը:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ